Բավ է պառակտվել
12-05-2015 12:46

Նաիրիտցիներին կրկին չի հաջովել հանդիպել ՀՀ նախագահին

«Նաիրիտ» քիմկոմբինատի նախկին աշխատակիցներին կրկին անգամ չի հաջողվել հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և նրա հետ քննարկել րենց աշխատավարձը ստանալու խնդիրը: Այսօր քիմկոմբինատի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա անցկացրեցին: Հիշեցնենք, որ նրանք մտադիր էին հավաքվել յուրաքանչյուր երեքշաբթի իրենց չտրված աշխատավարձի խնդիրը քննարկելու համար: Այսօր քիմկոմբինատի աշխատակիցները վաղ առավոտվանից հավաքվել էին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում՝ հուսալով հանդիպել նախագահին և զրուցել նրա հետ, սակայն նրանց դա չհաջողվեց , քանի որ նախագահական մեքենաների շարասյունը արագորեն անցավ նրանց կողքով և կանգ չառավ: Ակցիայի մասնակիցները մտադիր են հինգշաբթի օրվանից նստացույց սկսել կառավարության շենքի մոտ: