Բավ է պառակտվել
30-07-2015 13:16

«Նաիրիտի» աշխատողների աշխատավարձերը ամբողջությամբ կվճարվեն մոտակա օրերին.նախարար

«Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերության աշխատողների աշխատավարձերը մոտակա մեկ-երկու օրերին ամբողջությամբ կվճարվեն։ Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ «Բոլոր փաստաթղթային ձևակերպումներին զուգահեռ, ընթանում են նաև «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերի վճարման աշխատանքները։ Մոտակա մեկ-երկու օրերի ընթացքում ամբողջությամբ կվճարենք։ Որևէ խանգարող հանգամանք կամ խոչընդոտ չկա, այդ թվում նաև ֆինանսական»,-հավելեց գերատեսչության ղեկավարը: