Բավ է պառակտվել
11-11-2016 08:33

Կաշառք ստանալիս ձերբակալվել է Գյումրու զինկոմիսարիատի 4-րդ բաժնի պետը

Գյումրիում այսօր կաշառք ստանալիս ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի բաժնի պետը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի տեղեկացմամբ՝ Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4 րդ բաժնի պետ, մայոր Արտեմ Արտաշեսի Մարգարյանը ձերբակալվել է ՀՀ ՊՆ ՌՈ ՕՀ և ՀՕԾ բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված հատուկ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալիս։

Գործով կատարվում է քննություն։