05-09-2016 17:13

Հայաստանում ՌԴ դեսպանության աշխատակիցը մահացել է սրտի սուր անբավարարությունից

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Անդրեյ Սմիրնովը կիրակի մահացել է սրտի սուր անբավարարության հետևանքով։

Այդ մասին հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։

Դիվանագետը 52 տարեկան էր, աշխատում էր Երևանում նախորդ տարվա հունիսից։