Բավ է պառակտվել
30-07-2016 18:11

Ոստիկան է սպանվել ՊՊԾ գրավյալ գնդի տարածքում. ոստիկանություն

Ոստիկան է սպանվել քիչ առաջ Խորենացու փողոցում ՊՊԾ գրավյալ գնդի տարածքում, Facebook-ի իր էջում քիչ առաջ գրել է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը»,- նշվում է Ահարոնյանի գրառման մեջ:

Հուլիսի 17-ից՝ ՊՊԾ գնդի շենքի գրավման օրվանից ի վեր սա ոստիկանի մահվան երկրորդ դեպքն է։ Գնդի զավթման առաջին իսկ օրը զոհվել էր Ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը։