Բավ է պառակտվել
01-11-2016 13:28

Երևան–Սևան ճանապարհին հարյուրավոր ավտոմեքենաներ խցանվել են և չեն կարողանում տեղաշարժվել

Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում։ Մոտ 300-ից ավելի տրանսպորտային միջոցներ խցանվել են և չեն կարողանում տեղաշարժվել։ Ավտոմեքենաները խցանման միջից դուրս են բերում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, ինչպես նաև Աբովյանի և Չարենցավանի ճանշինականները։ Տրանսպորտային միջոցների մեծ մասն ամառային անվադողերով են։

Գիշերվանից առատ տեղումներ են գրանցվում Հայաստանի ողջ տարածքում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 1–ից Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում արկտիկական ցիկլոնի ազդեցության ֆոնին։ Հայպետհիդրոմետի կանխատեսմամբ, նոյեմբերի 3–ի գիշերը Տավուշի հովիտներում և Սյունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Արարատյան դաշտավայրում և Երևանում հնարավոր է ցրտահարություն, օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև -2–ի։