Բավ է պառակտվել
25-04-2016 15:35

Լևոն Հայրապետյանի վիճակը կտրուկ վատացել է

Ապրիլի 24-ին կտրուկ վատացել է Մոսկվայի Բուտիրսկայա բանտում գտնվող Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը, նա անգամ կորցրել է գիտակցությունը: 

«Ազատություն Լեւոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Բարերարն այժմ գտնվում է բանտային բուժմասում:

Մեր աչքի առջեւ տեղի է ունենում այն, ինչի մասին զգուշացնում էին բժիշկներն ու իրավաբանները. այս վիճակում մարդը չի՛ կարող բանտում պահվել: Դա հակասում է մարդասիրական բոլոր սկզբունքներին: Ապրիլի 14-ին Լեւոն Հայրապետյանը դատապարտվեց չափազանց կասկածելի մեղադրանքով՝ լի տասնյակ իրարամերժություններով: Նրա գործով տուժողը բազմաթիվ սպանությունների գործով ցմահ դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստեւն է, ինչն ինքնին նոնսենս է՝ դատել մարդուն ցմահ դատապարտված մարդասպանի դիմումի հիման վրա: Ինչեւէ, Լեւոն Հայրապետյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Նրա հանդեպ չկիրառվեց անգամ պայմանական պատիժ կրելու ձեւաչափը՝ հաշվի առնելով օրեցօր վատթարացող առողջական վիճակը: Հայրապետյանին անհրաժեշտ է ամենօրյա բժշկական հսկողություն. նման առողջությամբ բանտում նա պարզապես կենդանի չի մնա: Այժմ Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակում է»: