Բավ է պառակտվել
26-02-2016 11:03

Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը գնալով բարդանում է

Ռուաստանում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը գնալով բարդանում է, վիրահատության կարիք կա, որն այդպես էլ չի արվում: «Այս պահին հայրիկն անգամ չի կարողանում քայլել, երբեմն նույնիսկ դուրս չի գալիս խցից»,-gisher.news-Ի հետ զրոիյցում նշեց Հրաչյա Հարությւոնյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանն ու հավելեց, որ այս ընթացքում խոսել է հայրիկի հետ. «Ասաց ես շատ վատ եմ, ինձ ասում են, սիմուլյանտություն ես անում, չեն հավատում, որ իմ ողնաշարի վրա գրիժա կա»: Անրադառնալով տեղափոխելու հարցն, Լիլիթը նշեց, որ դեռ անհայտ է:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Հայաստանի քաղաքացի հանդիսացող Հրաչյա Հարությունյանը բեռնատար ավտոմեքենայով հարվածել էր ուղևորատար ավտոբուսի, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել, շուրջ 40-ը՝ վիրավորվել: Ռուսաստանի դատարանը վթարի համար մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ ավտոմեքենայի արգելակման համակարգի անսարքության մասին իմանալու և անսարքությունները չվերացնելու համար` նրան դատապարտելով ազատազրկման 6 տարի 9 ամիս ժամկետով: Արդարադատության նախարարությունն էլ արդեն երկար ժամանակ է հայտարարում է, թե շուտով Հրաչյա Հարությունյանին կտեղափոխեն Հայաստան:

Տաթև Առաքելյան