Բավ է պառակտվել
07-02-2015 11:43

Երևանում նռնակի պայթյունից վիրավորված աղջնակի վիճակը կայուն ծանր է

Նախօրեին Երևանի Նոր Նորք շրջանում նռնակի պայթյունի արդյունքում վիրավորված աղջնակի վիճակը կայուն ծանր է: Այդ մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Նրա խոսքով՝ կատարվել է լուրջ վիրահատություն: Բժիշկը հրաժարվել է խոսել կատարվածի պատճառող տուժած աղջնակի հետագա կյանքի վրա հետևանքների մասին: Երեխայի վիրավոր բարեկամուհու առողջական վիճակը բավարար է: Բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գագիկ Մանուկյանի խոսքով՝ բեկորները հանվել են: Այսօր կինը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի վիրահատական բաժանմունք: Հիշեցնենք, որ պայթյունի պահին Ելենան եղել է տանը իր տատիկի քրոջ՝ Անահիտ Խաչատրյանի հետ: Նռնակի պայթեցման կասկածով ոստիկանություն բերման է ենթարկվել և խոստովանական ցուցմունքներ է տվել Անահիտ Խաչատրանի ամուսինը՝ Մելիք Գալստյանը: