Բավ է պառակտվել
24-01-2015 10:22

Վիրավորված զինվորի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ.ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը gisher.news-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Տավուշի մարզում հակառակորդի իրականացվածդիվերսիայի արդյունքում վիրավորված շարքայինի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում էին իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան: