Բավ է պառակտվել
02-04-2016 12:35

Վիրավոր երեխաների վիճակը կայուն է. ԼՂՀ ԱՆ

Ադրբեջանական զինուժի կողմից այսօր առավոտյան Մարտունու պաշտպանական ուղղությամբ իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն է. հայտնել է ԼՂՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը:

Նշենք, որ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով զոհվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է: Արմեն Առաքելյանը տեղեկացրեց, որ երեխաներից մեկին վիրահատել են և տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց, մյուսին էլ շուտով կտեղափոխեն: