04-04-2016 11:12

Վիրավորված զինվորների վիճակը կայուն է. զինվորական հոսպիտալի փոխտնօրեն

Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող վիրավորված զինվորների վիճակը կայուն է և առկա է դրական դինամիկա:  Այս մասին տեղեկացնում է հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը: Նա, սակայն, նշեց, որ դեռևս չի կարող ասել, թե զինվորները երբ դուրս կգրվեն: