Բավ է պառակտվել
26-04-2016 13:31

Ավտոբուսի պայթյունից տուժածների վիճակը կայուն է և ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում

Հալաբյան- Արզումանյան փողոցների խաչմերուկում ավտոբուսի պայթյունից տուժած բոլոր հիվանդների վիճակը կայուն է, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Բոլոր հիվանդների մոտ առկա են բեկորային և այրվածքային վնասվածքներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Արմենիա» ԲԿ ժամանած ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ներկայացնելով հիվանդների վիճակը` նախարար Մուրադյանը նշեց, որ երկու դեռահասների վիճակը եղել էր ծայրահեղ ծանր, սակայն վիճակը կայունացել է և երեխաների բուժումը կշարունակվի համապատասխան կլինիկայում: «Կարող ենք ասել, որ առողջական վիճակը հաջողվել է կայունացնել, երեխաներից անջատված է արհեստական շնչառության ապարատը»,-տեղեկացրեց Արմեն Մուրադյանը և հավելեց, որ տղաներից մեկի վերջույթը հաջողվել է փրկել բժիշկների աշխատանքի շնորհիվ:

«Եղել է մեծ ծավալային մաշկազերծված վերք, որն էլ ուժեղ արյունահոսության պատճառ էր դարձել»,-հավելեց առողջապահության հիմնական պատասխանատուն:

37-ամյա հղի կինն էլ, ըստ նրա՝ կտեղափոխվի այլ ծննդատուն, որտեղ ևս կգտնվի բժիշկների վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ ավտոբուսի պայթյունի հետևանքով կա 8 տուժած, այդ թվում` անչափահաս երեխաներ և հղի կին, և 2 զոհ, որոնց ինքնությունները ճշտվում են: