Բավ է պառակտվել
24-02-2015 10:49

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի առողջական վիճակում առկա է լավացում

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, ադրբեջանական գերությունից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանը երեկ՝ փետրվարի 23-ին, դուրս է գրվել հիվանդանոցից. այս մասին gisher.news-ն տեղեկանում է  Առողջապահության նախարարության մամուլի բաժնից։ Ըստ նրանց՝ Արսեն Խոջոյանը բուժում էր ստանում շուրջ 15 օր, ով դուրս գրվելուց հետո պետք է բուժումը նաև տանը շարունակի: «Արսեն Խոջոյանի առողջական վիճակում առկա է լավացում: Նա դուրս է գրվել հիվանդանոցից, տնային պայմաններում շարունակելու է ամբուլատոր բուժումը, գտնվելու է դիսպանսեր հսկողության տակ»,- նշեցին մամուլի բաժնից և հավելեցին, որ Արսեն Խոջոյանի բուժումն ամբողջությամբ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կատարվում է պետական պատվերի շրջանակում: Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո Արսեն Խոջոյանի մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը։ Նա մշտապես նախարարության հոգատարության ներքո է և պարբերաբար բուժում է ստանում հիվանդանոցում անցած տարվա օգոստոսից։ Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը մարտի 7-ին սահմանը հատել էր Ադրբեջանի Թովուզի շրջանի մոտակայքում և գերի ընկել։ ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը ապրիլի 10-ին վերադարձվել է։