Բավ է պառակտվել
16-01-2015 15:22

Վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանի վիճակը կտրուկ վատթարացել է

Գյումրիում վիրավորված վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանի վիճակը կտրուկ վատթարացել է: Երեխան շտապ վիրահատության կարիք ունի, որը կանցկացնի Սանկտ-Պետերբուրգից հրավիրված պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հունվարի 12-ին՝վաղ առավոտյան իրենց տանը գնդակահարվել են Ավետիսյանների ընտանիքիվեց անդամ: Սպանվածների թվում է նաև երկուամյա աղջիկ: Վիրավոր վեց ամսեկան փոքրիկը գտնվում է հիվանդանոցում: Հանցագործության մեջ մեղադրվում է ռուսաստանյան ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: