Բավ է պառակտվել
15-01-2015 14:14

Ավետիսյաններին հանձնեցին հողին (լուսանկարներ)

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին այսօր հուղարկավորեցին Շիրակի գերեզմանատանը կողք կողքի: Նշենք, որ Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցու մոտ հավաքված՝ Ավետիսյաններին հրաժեշտ տալու եկած հոծ բազմությունը մինչեւ գերեզմանատուն ուղեկցեց մահվան թափորը:

Գյումրեցիներից բացի այստեղ էին նաեւ Երեւանի եւ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած քաղաքացիներ, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նշենք, որ հուղարկավորության ծախսերը հոգացել է Գյումրիի քաղաքապետարանը: