Բավ է պառակտվել
15-08-2016 14:59

Տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորվելու հետևանքով զոհված ոստիկանի հուղարկավորությունը

Այսօր՝ օգոստոսի 15-ին, տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման օրը ծանր վիրավորվելու հետևանքով մահացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հուղարկավորությունը։ Ոստիկանի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և այլք։

Նշենք, որ Գագիկ Մկրտչյանը ոստիկանության համակարգ էր ընդունվել 1993 թ. նոյեմբերին։ Ունի մեկ որդի՝ 6 տարեկան։

Ոստիկանության ավագ ենթասպան ծանր վիրավորում ստանալուց հետո ենթարկվել էր չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել, շնչում էր արհեստական շնչառության ապարատի օգնությամբ: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր է: Մկրտչյանը հիվանդանոց էր տեղափոխվել ստոծանու, կրծքավանդակի, լյարդի, աղիների վնասմամբ ու ներքին արյունահոսությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսյան դեպքերի ժամանակ զոհվել էր ոստիկանության ևս երկու սպա՝ գնդապետ Արթուր Վանոյանը, ով սպանվել էր հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում, և Յուրի Տեփանոսյանը, ով մահացել էր դիպուկահարի արձակած կրակոցից: