Բավ է պառակտվել
01-08-2016 15:27

Երևանում հողին հանձնեցին 30-ամյա ոստիկանին (լուսանկարներ)

Այսօր Երևանի Կենտրոնական գերեզմանատանը տեղի ունեցավ 30-ամյա ոստիկան Յուրի Տեփանոսյանի հուղարկավորությունը:

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն. «հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը»:


Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում: 2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թվականից: