Բավ է պառակտվել
14-01-2015 09:47

Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգիստն այսօր է

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 15-ին, ժամը 13:00-ին: Ինչպես հայտնում է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի օգնական Արաքսյա Կիրակոսյանը մարզպետի հրահանգով ստեղծվել է մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից կազմված համատեղ աշխատանքային խումբը, որը կկանոնակարգի Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի և հուղարկավորության հետ կապված աշխատանքները: