Բավ է պառակտվել
07-05-2015 09:52

Կուրսանտը խոստովանել է, որ ստորացրել է սպանված Հայկ Բարսեղյանին

Ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելու մեջ մեղադրվող կուրսանտ Արշակ Մարտիրոսյանի գործով այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Արշակ Վարդանյանի, տեղի ունեցավ առաջին դատական նիստը: Ամբաստանյալը նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել: Արշակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով (զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելու՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելու համար): Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր  նույն զորամասի զինծառայող Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Սպանության գործով կալանավորվել է 4 անձ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, ինչպես նաև Վազգեն սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը: