Բավ է պառակտվել
02-02-2015 09:57

Ռուսաստանցիների 42 %-ը կողմ է Պերմյակովին ռուսական դատարանին հանձնելուն

«Լեւադա» կենտրոնի կողմից անցկացված հարցումը պարզել է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության եւ դրան հաջորդած իրադարձությունների մասին տեղյակ է ռուսաստանցիների 68 տոկոսը։ Միաժամանակ նշվում է, որ ռուսաստանցիների 32 տոկոսը այդ մասին ընդհանրապես ոչինչ չի լսել։ Հարցվածների 48 տոկոսը նշել է, որ գործի քննությունը պետք է վարեն ռուս եւ հայ քննիչները համատեղ։ 42 տոկոսը կարծում է, որ Պերմյակովին պետք է հանձնել ռուսական դատին, սակայն Հայաստանի տարածքում (44 տոկոս): Հիշեցնենք, որ որ Հայաստանում ընտանիքի սպանդը տեղի է ունեցել հունվարի 12-ին: Գյումրիում իրենց տանը սպնված հայտնաբերվել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամ, ծանր վիրավորվել 6 ամսեկան երեխան, ով հետագայում մահացավ: Սպանության մեղադրանքով հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս կալանավորվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 14-ին նրան մեղադրանք է ներկայացվել Հայաստանի եւ Ռուսաստանի քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով։