Բավ է պառակտվել
31-03-2014 02:14

Ինչի՞ մասին են մտածում ԱՄՆ-ն և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը. Վլադիմիր Սոլովյովը՝ Քեսաբի մասին


Հայտնի ռուսաստանյան հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը անդրադարձել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքին:
«Ինչի՞ մասին են մտածում ԱՄՆ-ն և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը», - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
«Եթե համաշխարհային հանրությունը «չնկատի» հայկական գյուղի գնդակահարությունը, ապա այդ բոլոր ՄԱԿ-երը և մյուս կազմակերպությունները հարկավոր է վերացնել», - ասել է նա:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան՝ մարտի 21-ին, սիրիական ընդդիմության Ջեբհաթ ալ Նուսրա ահաբեկչական խմբավորման խմբերը չորս ճակատներից լայնածավալ հարձակման են անցել հայերով և ալավիտներով բնակեցված Լատաքիա նահանգի ուղղությամբ:
Երկու խոշորագույն ահաբեկչական խմբավորումները ներխուժել են Սիրիա Թուրքիայի տարածքից: Ավելի վաղ Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակիչները դիմել են ողջ աշխարհի հայությանը՝ խնդրելով դիմել իրենց երկրների կառավարություններին և ՄԱԿ-ին կամ այլ կառույցներին՝այդ իրադարձություններին միջամտելու համար: