Բավ է պառակտվել
19-09-2016 10:21

Անկախության օրը Հայաստանում սպասվում է արևոտ և տաք եղանակ

Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, Հայաստանում սպասվում է արևոտ և տաք եղանակ:

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետը, սեպտեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 22-23-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-23-ը՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Սեպտեմբերի 19-ին Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +26…+28, իսկ գիշերը` +12…+14, սեպտեմբերի 20-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի +28…+30, իսկ գիշերը` +12…+14, սեպտեմբերի 21-ին ցերեկը կանխատեսվում է +27…+29, գիշերը` +12…+14: