20–ամյա զինծառայող Հայկ Համբարձումյանը հակառակորդի արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդման, դեպքը կատարվել է հոկտեմբերի 7-ին ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: