Բավ է պառակտվել
10-04-2015 10:46

Դժբախտ պատահարի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող, 1996թ. ծնված Արթուր Անդրանիկի Առաքելյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ կայքը և հայտնում, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: