Բավ է պառակտվել
17-04-2015 13:03

Մեծ Հայրենական պատերազմի մասին ճշմարտության պահպանումը սուրբ պարտականություն է. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունեց 1941-1945 թթ. Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակին նվիրված ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանային ժողովի լիագումար նիստի մասնակիցներին՝ ասելով, որ ընդհանուր պատմությունը նաև ապագայում որպես բարեկամության և համագործակցության հիմք կծառայի: «Մեր սուրբ պարտականությունը կայանում է Մեծ Հայրենական պատերազմի մասին ճշմարտության պահպանման, զոհվածների հիշատակը հարգելու, մեզ հետ այդ հիանալի տոնը նշող վետերանների մասին հոգալու մեջ: Մենք պարտավոր ենք ամրապնդել սերունդների միջև եղած հոգևոր կապը, դաստիարակել երիտասարդությանը բարության, արդարության և հայրենասիրության վեհ գաղափարների հիման վրա», - նշված է Կրեմլի կայքում հրապարակված երկրի առաջնորդի հայտարարության մեջ: Ռուսաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ ընդհանուր պատմության հերոսական էջերը, Մեծ Հաղթանակով հպարտությունը, հարևանության և վստահության բարի ավանդույթները նաև ապագայում երկրների միջև բարեկամության և համագործակցության հիմք կհանդիսանան: