11-02-2016 11:47

Սոբյանինը խոստացել է «Մոսկվան վերադարձնել մոսկվացիներին»

Մոսկվայի քաղաքապետը երկու օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ իր «ВКонтакте» -ի էջում տաղավարը քանդելու մասին գրառում է արել: Նա ընդգծել է, որ սեփականության վկայականները ստացվել են «կեղծ միջոցներով» և խոստացել է «վերադարձնել Մոսկվան մոսկվացիներին»:
«Մոսկվայում ապօրինի շինությունների քանդումը տեսանելի օրինակ է, առ այն որ Ռուսաստանում չի վաճառվում ճշմարտությունը, ժառանգությունը, մեր երկրի պատմությունը: Չի կարելի թաքնվել հստակ խարդախ ճանապարհով ձեռք բերված գույքի սեփականության թերթիկների ետևում», - գրել է Սերգեյ Սոբյանինը «ВКонтакте» սոցիալական ցանցում:
«Վերադարձնենք Մոսկվան մոսկվացիներին.Նրա այգիները, հրապարակները, փողոցները: Բաց, գեղեցիկ, սիրելի», - ավելացրել է մայրաքաղաքի քաղաքապետը:
Նախօրեին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ քանդված տաղավարները վտանգավոր էին մոսկվացիների համար, քանի որ նրանք ապօրինաբար կառուցվել էին տեխնիկական կոմունիկացիաների վրա և մետրոյի տեխնիկական տարածքում: Նա խոստացել է, որ ապամոնտաժված տաղավարների սեփականատերերին հնարավորություն կտրվի վերաբացել առևտրի օբյեկտները այլ իրավաբանորեն թույլատրված վայրում: Մոսկվայում զանգվածային ապամոնտաժումը սկսվել էր փետրավրի 9-ին։ Ընդհանուր առմամբ քանդման ենթակա է 104 օբյեկտ։ Միևնույն ժամանակ, Մոսկվայի պետական գույք տեսչությունը 97 քանդված տաղավարների մասին է հաշվետվություն է ներկայացրել: Մոսկվայի իշխանությունների գործողությունները քննադատության է ենթարկել նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Ըստ նրա երկրի տնտեսության այնքան շատ խնդիրներ առկայության պարագայում «ժամանակը չէ հաշվեհարդար տեսնել փոքր բիզնեսի հետ»: Իր հերթին«Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միտրոխինը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին, որումերկրի ղեկավարից խնդրում է կասեցնել Մոսկվայում տաղավարների զանգվածային քանդման գործընթացը: Քաղաքական գործիչը նաև առաջարկել է պաշտոնից ազատել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին նրա նկատմամբ վստահության կորստի պատճառով: Ըստ Միտրոխինի Մոսկվայի քաղաքապետարանը խախտում է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 35-րդ հոդվածով ամրագրված մասնավոր սեփականության իրավունքը: Կրեմլն ի պատասխան Միտրոխինի խնդրանքի առաջարկել է առաջին հերթին լսել քաղաքապետարանի պարզաբանումները: