Բավ է պառակտվել
30-04-2014 13:11

Սոբչակը խուսափում է հարկայինից սոցցանցերում "սև" գովազդի օգնությամբ

Բոլորովին վերջերս աստղերի մասին կայքերից մեկում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, թե ինչպես է Քսենիա Սոբչակը խուսափում հարկերից: Հեռուստահաղորդավարուհին առաջարկում էր գովազդներ տեղադրել իր Ինսթագրամում առանց "սպիտակ" համաձայնագրի: Արդեն յոթ տարվա ընթացքում Սոբչակը ներառված է "50 գլխավոր ռուսաստանյան հայտնիների" ցուցակում Forbes ամսագրի վարկածով: 2013 թվականի ընթացքում նա գրանցել է 1,4 միլիոն դոլարի չափով եկամուտ, մինչդեռ 2011 թվականին "Ուրբաթ" հեռուստավիկտորինայի աղորդավարուհին հարստացել է գրեթե երեք միլիոն դոլարով: 32-ամյա կնոջ եկամուտները նվազեցին նրանից հետո, երբ խոշորագույն հեռուստաալիքները սկսեցին հրաժարվել լրագրողուհու հետ համագործակցությունից:
Սակայն կորսված եկամուտները նա լրացնում է Ինսթագրամում իր էջի հաշվին: Հեռուստահաղորդավարուհու միկրաբլոգում մեկ գրառման արժողությունը կազմում է 200 000 ռուբլի, սակայն եթե Քսենիայի հաճախորդը պատրաստ է ամեն ինչ անել "սև" եղանակով, առանց ամաձայնագրերի ստորագրության և խուսափելով հարկային պահումներից, ապա աստղային աքաունթում մեկ գրառումը շատ ավելի մատչելի կլինի և կկազմի 150 000 ռուբլի:

Սոբչակի Ինսթագրանում տեղադրված գովազդները շատ ավելի թանկ արժեն, քան ռուսաստանյան շոու բիզնես մյուս ներկայացուցիչների էջերում: Օրինակ՝ հաղորդավարուհու «Дом-2» նախագծում նախկին գործընկերուհի Քսենիա Բորոդինան մեկ հրապարակման համար ստանում է 45 000 հազար ռուբլի, թեև իր էջում օգտատերերի քանակն ավելի շատ է, քան Քսենիայի մոտ: Ընդ որում հաղորդավարուհու մենեջմենթը փնտրում է և դրական է վերաբերվում "սպիտակ" համաձայնագրերից խուսափելու հնարավորությանը:
Քսենիա Անատոլյևնայի գործակալի և նրա ապագա հաճախորդների նամակագրությունը հրապարակվել է համացանցում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու տեսակի գումարի շուրջ՝ 150 000 ռուբլի առանց համաձայնագրի հրապարակման համար և 200 000 ռուբլի՝ համաձայնագրով: Նմանատիպ գործողության հարկային եկամուտը կազմում է 12 000 ռուբլի:
Հաճախորդներին հետաքրքրում է խոշոր գումարի տևական պայմանագիր, սակայն նամակագրությունից պարզ է դառնում, որ հարկային ծառայությունը այդ պայմանավորվածությունից կկորցնի 75 000 ռուբլի, քանի որ Սոբչակը պատրաստ է գովազդել զարդերը առանց 1 միլիոն 250 հազարի չափով հարկային զեկույցի, մինչդեռ պաշտոնապես նա կարող էր ստանալ 2 000 000 ռուբլի (այդ դեպքում հարկը կկազմեր 120 000 ռուբլի): Քանի որ 1 միլիոն 250 հազարի չափով համաձայնագիրը բավականին խոշոր է, Սոբչակի մենեջմենթը պատրաստ է անտեսել հարկային պահումները:
Ինքը՝ Քսենիա Անատոլյևնան հաստատել է հաճախորդների հետ զրույցում, որ տեղյակ է "սև" համաձայնագրից: Հավանական հաճախորդների հետ զրույցի ժամանակ աստղի գործակալը հայտարարել է, որ ոչ ոք չի իմանա, թե որ հրապարակման համար է վարձատրվել Քսենիան, իսկ որը տեղադրել է պարզապես բրենդի նկատմամբ դրական վերաբերմունքից ելնելով:
"Հատկապես հարկայինը", - ճշտել է Սոբչակի օգնականը:
Եթե Քսենիա Սոբչակը չգրանցի իր եկամուտները մինչև 2015 թվականի ապրիլը, նա պարտավոր կլինի վճարել չվճարված հարկի 40%-ը: Նախկինում աղորդավարուհին հայտարարել է, որ օգտվում է հարկերի պարզեցված համակարգից, որը պարտավորեցնում է ձեռներեցին մուծել եկամտի 6%-ը:
ի դեպ Քսենիան ուշադիր հետևում է երկրում հարկային ոլորտի վատթարացմանը: