Բավ է պառակտվել
04-03-2014 10:35

Շփման գծի զինված միջադեպերը նվազել են

 

Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) հաղորդագրության՝ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցող զինված միջադեպերը փետրվարի կեսերից նվազել են:
Փաստաթղթում նշված է, որ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով երկու կողմերն էլ կորուստ են կրել:
Միջազգային ճգնաժամային խումբն ընդգծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության համաձայն, ԼՂ խնդրի կարգավորման հարցում կա որոշակի առաջընթաց: