Բավ է պառակտվել
02-03-2016 12:49

Ընդհուպ մինչև 22 կմ. հսկայական խցանումներ Մոսկվայում (լուսանկարներ)

Մոսկվայում գիշերային ձնաբքից հետո ռեկորդային երկարությամբ խցանումներ են առաջացել։ Դրանցից ամենախոշորը՝ 22,4 կիլոմետր երկարությամբ, առաջացել է Բեսեդինսկի ուղեկամրջից մինչև Պրոֆսոյուզնայա ընկած փողոցի հատվածը։ Այդտեղ կարելի է մնալ 6 ժամ 15 րոպե, ինչը 3 ժամ 41 րոպեով ավելի է սովորականից:



ՌԴ մայրաքաղաքի շատ բնակիչներ հետևել են քաղաքային իշխանությունների հորդորին և անցել հանրային տրանսպորտի՝ հրաժարվելով իրենց սեփական մեքենաներով ուղևորություններից։ 
Հաղորդվում է, որ սա ամենաբարդ ճանապարհային իրավիճակն է Ռուսաստանի մայրաքաղաքում անցած ողջ ձմեռվա ընթացքում։ Ճանապարհների խցանումները հասել են հնարավոր 10-ից 9 բալի:



Գիշերվա ընթացքում Մոսկվայում տեղացել է տեղումների ամսական նորմայի ավելի քան 70 տոկոսը: Հաղորդվում է, որ Մոսկվայում ձյան շերտի բարձրությունը հասել է 50 սանտիմետրի։ 
Երկրի օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ Մոսկվայում տեղացած ձյունը գերազանցել է 1966 թվականի ռեկորդը: 
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոսկվայի օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել 100 չվերթ: