Բավ է պառակտվել
11-01-2018 10:46

Հայաստանում սպասվում է ձյուն և անձրևներ

Հայաստանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ:
Ինչպես տեղեկացնում են Հայպետհիդրոմետ կենտրոնից հունվարի 10-ին և 12-ին ցերեկային ժամերին, ինչպես նաև հունվարի 13-ին կպահպանվի առանց տեղումների եղանակ: Իսկ հունվարի 11-ին երեկոյան ժամերին, հունվարի 12-ի գիշերն ու 13, 14-ին շրջանների զգալի,մասում և մայրաքաղաքում սպասվում է անձրևախառն ձյուն: Ընդ որում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն նաև ցերեկային ժամերին:
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, իսկ ցերեկը նույնքանով կնվազի:
Երևանում առաջիկա հինգ օրերին սնդիկի սյունը կտատանվի 3-9 աստիճան տաքության սահմաններում, իսկ գիշերները կիջնի 0-ից -3 աստիճան:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում քամու արագությունը կարող է հասնել 15-20 մ/վ-ի: