Բավ է պառակտվել
21-10-2016 09:10

Ձյուն և ցուրտ է սպասվում Հայաստանում փոքրիկ դադարից հետո. օդերևութաբաններ

Օդերևութաբանները Հայաստանում տեղումներ և ջերմաստիճանի նվազում են կանխատեսում։

Հայհիդրոմետկենտրոնի համաձայն, տեղումներ են սպասվում հոկտեմբերի 21–24–ը Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում, Արցախում, իսկ հոկտեմբերի 25–ին` բոլոր մարզերում և Երևանում։

Միաժամանակ, ձյուն է կանխատեսվում հոկտեմբերի 25–ին հանրապետության գրեթե ողջ տարածքով, բացառությամբ Արարատի և Արմավիրի մարզերի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների, ինչպես նաև Երևանի, որտեղ անձրև կտեղա։

Քամին կլինի արևմտյան` 3-5 մետր վայրկյան արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-23–ին էապես չի փոխվի, իսկ հոկտեմբերի 24-25–ին կնվազի 5-7 աստիճանով։

Մայրաքաղաքում առաջիկա երեք օրերին օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 14-16 աստիճան, իսկ այնուհետև կտրուկ կցրտի, և հոկտեմբերի 25–ին սնդիկի սյունը կտատանվի 7-9 աստիճան տաքության սահմաններում։