Բավ է պառակտվել
28-10-2016 10:41

Ձյուն և անձրևներ են սպասվում Հայաստանում

Ձյուն և անձրևներ են սպասվում Հայաստանի ողջ տարածքում հոկտեմբերի 28–ից նոյեմբերի 1–ը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Այսպես, Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում կանխատեսվում է ձյուն, մնացած մարզերում և Երևանում` անձրև։

Քամին կլինի արևմտյան` 3-8 մետր/վայրկյան արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-29–ին կբարձրանա 2-3 աստիճանով, իսկ նոյեմբերի 1–ին կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում առաջիկա չորս օրերին ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 10-14 աստիճան տաքություն, իսկ նոյեմբերի 1–ին ջերմաստիճանը կնվազի մինչև 7-9 աստիճան տաքություն։