Բավ է պառակտվել
13-12-2013 09:45

Փակ են Սելիմի լեռնանցքը, Ջերմուկ-Գնդեվազ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները. ԱԻՆ

Դեկտեմբերի 13-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը: Փակ են Սելիմի լեռնանցքը, Ջերմուկ-Գնդեվազ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Տավուշի մարզի  Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի, Վայոց Ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհնները, Սյունիքի և Արարատի մարզերի բոլոր ճանապարհները, Արագածոտնի մարզի Արագած գյուղում բուք է և մերկասառույց:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:   ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում: