Բավ է պառակտվել
22-03-2017 15:52

ԱԱԾ-ն ձերբակալել է Վրաստանից «Իգլա» ԶՀՀ-ի դետալների մաքսանենգության փորձ կատարած անձանց (Տեսանյութ)

Մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նախնական տեղեկություններ էր ստացել՝ ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանից մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու վերաբերյալ։
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի ԶՀՀ-ի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։
Փաստի առթիվ մարտի 22-ին ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի(Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը,որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Տվյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում զենքի (ռազմամթերքի) ապօրինի շրջանառությանն առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու և տվյալ գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։