Բավ է պառակտվել
09-01-2014 13:53

Սմոլենսկում երեք հայի են ձերբակալել

gorodnews.ru կայքի հաղորդմամբ ՌԴ Սմոլենսկի մարզում իրավապահները ձերբակալել են 30-45 տարեկան 3 հայի, ովքեր կասկածվում են կեղծ թղթադրամների օգտագործման ու թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։

Հունվարի հինգին իրավապահներին հաջողվել է գտնել դրամանենգների հետքը , երբ նրանց է դիմել խանութներից մեկի վաճառողը՝ պատմելով, որ 3 անհայտ տղամարդ փորձել են վճարում անել 5.000 ռուբլիանոց թղթադրամով։

Հանցագործների մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մի քանի տասնյակ կեղծ թղթադրամ, ինչպես նաև հաշիշ, կոկաին ու մետադոն։

Հանցագործներն այժմ ձերբակալված են։