Բավ է պառակտվել
06-01-2016 14:09

Նեմցովին սպանել են երրորդ փորձից. ԶԼՄ-ներ

Բորիս Նեմցովի սպանության համար մեղադրվողները մինչեւ 2015-ի հունվարի 7-ը (այդ օրն էր գնդակահարվել Charlie Hebdo-ի խմբագրակազմը) դեռեւս մտածում էին` արժե արդյոք հարձակում իրականացնել քաղական գործչի վրա: Այդ ժամանակվանից մինչեւ փետրվարի 27-ը, երբ կատարվել էր հանցագործությունը, նրանք երկու անգամ փորձել էին հաշվեհարդար տեսնել պարոն Նեմցովի հետ, բայց դրան խանգարել էին տարբեր հանգամանքներ: Զաուր Դադաեւի եւ Անզոր Գուբաշովի բոլոր ցուցմունքներին, այդ թվում` տեսախցիկի առաջ տրված: Մեղադրյալների խոսքով, նրանք մոտեցել էին Նեմցովին եւ ցանկացել էին կրակ բացել, բայց չէին կրակել, որովհետեւ «շատ մարդ էր եղել»: Ինչպես գրում է գործակալությունը, Նեմցովը կարող էր փետրվարի 27-ին խուսափել մահից, երբ հանցագործները երկար ժամանակ չէին կարողանում գտնել նրան: «Երբ Զաուրը Զամոսկվորեցկի կամրջով քայլել է Նեմցովի եւ Աննա Դուրիցկայայի հետեւից, նա դեռ մտածում էր` Կրեմլի մոտակայքում կրակել, թե ոչ: Բայց այնտեղ ձյունահավաք մեքենա էր եղել, որը կարող էր խլացնել կրակոցների ձայնը: Հարցը լուծվել էր հօգուտ սպանության»,- ասվում է նյութում: Ավելի վաղ գործով անցնող մի քանի մարդու մեղադրանքներ էին ներկայացվել, նրանց ցմահ բանտարկություն է սպառնում: Սպանության պատվիրատու եւ կազմակերպիչ է համարվում «Հյուսիս» գումարտակի սպա Ռուսլան Գերեմեեւի վարորդ Ռուսլան Մուխուդինովը: