Բավ է պառակտվել
10-04-2015 15:06

Միխալկովը և Կոնչալովսկին կփակեն ՌԴ-ում հասարակական սննդի օտարերկրյա ցանցերը. մամուլ

Ռեժիսորներ Նիկիտա Միխալկովի և Անդրեյ Կոնչալովսկու հասարակական սննդի ցանցի նախագիծը կարող է վերջ տալ Ռուսաստանում ֆասթֆուդի ցանցերին, գրում են օտարերկրյա լրատվամիջոցները: Ավելի վաղ հաղորդվել է, որ ռեժիսորները նախատեսում են "Սնվւմ ենք տանը" անվանմամբ սրճարանների ցանց բացել Ռուսաստանում, որը ենթադրաբար այլընտրանքային տարբերակ կդառնա հասարակական սննդի եվրոպական և ամերիկյան ցանցերին, գրում են լրատվամիջոցները: Գործընկեր եղբայրները արդեն դիմել են ռուսաստանյան իշխանություններին իրենց գրեթե մեկ միլիարդ ռուբլու չափ գումար տրամադրելու խնդրանքով (18,65 մլն. դոլար): Ենթադրվում է, որ տվյալ ծախսերը կծածկվեն 4,8 տարվա ընթացքում: Թեև եղբայրները ռեստորանային բիզնեսում փորձ չունեն, սակայն Անդրեյ Կոնչալովսկու կինը` Յուլիա Վիսոցկայան "Սնվւմ ենք տանը" խորագրով խոհարարական հաղորդում է վարում, և "Սնվւմ ենք տանը" բրենդը իրեն է պատկանում է, գրում է արևմտյան մամուլը: Հասարակական սննդի օտարերկրյա ցանցերի վիճակը վատթարացել է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների լարվածության հետևանքով: McDonald’s ցանցը դեռևս նախատեսում է Ռուսաստանում հասարակական սննդի նոր կետեր բացել, սակայն Wendy's ռեստորանների ցանցը արդեն հեռացել է ռուսաստանյան շուկայից, իսկ Carl's Jr. ցանցը մտադիր է դադարեցնել իր գործունեությունը ՌԴ-ում այս տարի: