Բավ է պառակտվել
22-08-2015 11:08

Քաղաքացուն ապտակած ոստիկանի ծառայողական լիազորությունները դադարեցվել են

Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկին հարվածած ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդգեսյանի ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: 
Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: