Բավ է պառակտվել
11-12-2015 12:00

ՀՀ-ում նախորդ տարվա համեմատ ընտանեկան բռնության դեպքերն ավելացել են. Ն.Դուրյան

Այս տարվա տասը ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 645 դեպք: Հայաստանում ընտանեկան բռնության և երեխաների հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրայանը:
Ներկայացրած տվյալների համաձայն, 645 դեպքից 110-ով հարուցվել է քրեական գործ (32-ն ուղարկվել է դատարան, 78-ը կարճվել է), 535-ով քրեական գործի հարուցումը մերժվել է:
645-ից 392-ի դեպքում ամուսինն է կնոջ նկատմամբ բռնության կիրառել, 11-ի դեպքում՝ կինը՝ ամուսնու, 56-ի դեպքում ծնողի կողմից զավակն է բռնության ենթարկվել, 85-ի դեպքում՝ ծնողը՝ զավակի կողմից, 101-ի դեպքում բռնությունները եղել են ընտանիքի այլ անդամների կողմից, 13-ի դեպքում՝ անչափահասի նկատմամբ:
Նշված ժամանակաշրջանում անչափահասների նկատմամբ գրանցվել է բռնության 184 դեպք:
Ն. Դուրյանի ներկայացրած տվյալների համաձայն, 2014 թվականի տասը ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է ընտանեկան բռնության 575 դեպք, 60-ով հարուցվել է քրեական գործ (9 ուղարկվել է դատարան, 51-ը կարճվել է), 515-ով քրեական գործի հարուցումը մերժվել է: