Բավ է պառակտվել
09-03-2015 13:59

Նեմցովին սպանել է Զաուր Դադաևը. քննություն

Իրավապահ մարմինները հայտնել են Նեմցովի սպանության գործով փորձաքննության արդյունքների մասին: Ըստ նախնական տվյալների սպանությունը կատարել է Զաուր Դադաևը, «Հյուսիս» չեչենյան գումարտակի հրամանատարի տեղակալը: Սակայն քաղաքական գործչին սպանողի անունը անհնար կլինի ստույգ հայտնել մինչև սպանության զենքը հայտնաբերելը: Տվյալ պահին Դադաևը դժվարությամբ է շփվում քննության ներկայացուցիչների հետ: Նրա ցուցմունքներից պարզ է դարձել, որ հանցագործության կազմակերպիչը հենց ինքն է: Վարկածներից մեկի համաձայն Նեմցովի սպանության պատճառն են հանդիսացել նրա սուր արտահայտությունները իսլամի մասին: Բացի այդ իրավապահներին հաջողվել է ֆիքսել կասկածյալների օտարերկրյա կապերը: Այսպիսով մշակվում է նաև օտարկերկյա հետքի վարկածը: Ավելի վաղ՝ մարտի 8-ին, Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Դադաևը խոստովանել էր, որ նա կապ ունի Նեմցովի սպանության հետ: Զաուր Դադաևը կալանավորված է մինչև մարտի 28-ը, Շահիթ Գուբաշևը՝ մինչև մայիսի 7-ը, Րամզաթ Բախաևը, Լենկթեմուր Էսքերհանովը և Անզոր Գուբաշևը մինչև մայիսի 8-ը: Քաղաքական գործչի սպանության մեջ կասկածվող ևս մեկ անձ իրեն նռնակով պայթեցրել է Գրոզնիում: