Բավ է պառակտվել
22-05-2015 09:35

Բորիս Նեմցովի սպանության մասին գործում հայտնվել է նոր կասկածյալ

Ռուսաստանցի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մասին գործում հայտնվել է նոր դերակատար, Չեչնյա Հանրապետության բնակիչ Ռուսլան Մուխադինովը: Ըստ քննության վարկածի՝ հավանաբար, դա այն Ռուսիկն է, ում մասին տեղեկություններ էին հայտնել տվյալ գործով մեղադրյալները՝ ասելով, թե նա իրենց 25 մլն. ռուբլի է խոստացել Նեմցովի սպանության համար: Զաուր Դադաևի ցուցմունքներից հետո առ այսօր քննությունը կարծում էր, թե Ռուսիկը չեչեն ընտանիքի անդամ, Ներքին զորքերի մայոր Ռուսլան Գերեմեևն է: Ավելի ուշ Դադաևը հրաժարվել էր իր ցուցմունքներից: Կասկածյալը առայժմ չի հայտնաբերվել; Քննիչները հարցաքննել են նրա հարազատներին և բարեկամներին: Պարզվել է, որ հենց Մուխադինովն էրվարում Mercedes-Benz ML մակնիշի ավտոմեքենան, որով, ըստ քննության վարկածի, տեղաշարժվում էր Ռուսիկը: Ավելի վաղ հաղորդվել է, որ նոր քննիչը ուղարկել է ստուգելու Զաուր Դադաևի խոստովանությունների տեսագրությունը: