Բավ է պառակտվել
29-05-2015 07:28

Նեմցովի սպանության գործի քննությունը հայտնաբերել է ատրճանակ

Հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործը քննող մարմինների տրամադրության տակ հայտնվել է այն ատրճանակը, որով, հավանաբար, սպանել են քաղաքական գործչին: 2015 թվականի մարտին Ինգուշետիայում գտնվող «Հյուսիս» հատուկ գումարտակի նախկին անդամ Զաուր Դադաևի մոր տանը տեղի ունեցած խուզարկության ժամանակ օպերատիվ աշխատակիցները հայտնաբերեցին «Մակարով»ատրճանակ: Նեմցովը սպանվել է նմանատիպ ատրճանակից: Կասկածյալների փաստաբանները հաղորդեցին, որ առգրավված ատրճանակը բալիստիկական փորձաքննության է ենթարկվելու: Բացի դրանից նշանակվել են ևս մի շարք փորձաքննություններ՝ ձայնագրական, դատահոգեբանական, մոլեկուլյար-գենետիկ: Առաջին երկու փորձաքննությունները որոշելու են, թե արդյո՞ք Դադաևը իր ցուցումները տվել է ճնշման ներքո, թե՞ ինքնակամ: Մոլեկուլյար և գենետիկական փորձագննության ընթացքում համադրվելու են Նեմցովի սպանության վայրում հայտնաբերված կենսաբանական նյութերը, ինչպես նաև գործի դերակատարների մեքենայում և բնակության վայրերում հայտնաբերված նմուշները: Բալիստիկական փորձաքննության շրջանակներում կհետազոտվեն 9х18 տրամաչափի «Մակարով»ատրճանակի հինգ փամփուշտները: