Բավ է պառակտվել
19-03-2016 12:04

ՌԴ Քննչական կոմիտեն նշել է Դոնի Ռոստովում Boeing-ի կործանման 2 հիմնական վարկածները

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն նշել է Դոնի Ռոստովում ավիաաղետի հիմնական վարկածները` օդաչուի սխալ կամ տեխնիկական անսարքություն։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Օքսանա Կովրիժնայան:
«Այժմ քննարկվում է Դոնի Ռոստովում ավիաաղետի 2 հիմնական վարկած. օդաչուի սխալը եղանակային վատ պայմանների դեպքում կամ տեխնիկական անսարքությունը»,- ասել է Կովրիժնայան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները։ Ինքնաթիռը Դոնի Ռոստով էր մեկնել Դուբայից։