Բավ է պառակտվել
04-03-2015 10:06

Նեմցովի սպանության մեջ կասկածվում է ադրբեջանցի հրամանատար ունեցող ուկրաինամետ գումարտակ

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործը քննող քննչական խումբը կենտրոնացել է վարկածի վրա, համաձայն որի գործիչը սպանվել է ուկրաինական հատուկ ծառայությունների պատվերով: Չի բացառվում, որ սպանության կազմակերպիչը եղել են չեչեն զինյալները՝ այսպես կոչված՝ Ջոհար Դուդաևի գումարտակից, որն Ուկրաինայի արևելքում կռվում է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների դեմ: 
Իրավապահ մարմինների աղբյուրի համաձայն՝ Նեմցովի սպանության կազմակերպիչները կարող են լինել այդ ստորաբաժանման ներկայիս հրամանատարը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատրաստվող մահափորձի գործով դերակատար Ադամ Օսմաևն ու նրա կինը՝ Ամինա Օկուևան: 
Համաձայն ուկրաինական հատուկ ծառայությունների պլանի՝ ռուս ընդդիմադրի սպանությունը վարկաբեկելու էր Ռուսաստանի կառավարությանն ու ապակայունացնելու էր իրավիճակը երկրում:
Նյութերում նշվում է, որ այդ գումարտակի շտաբի հրամանատարն է Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար (1993-1995թթ) Իսա Սադըգովը, ում նկատմամբ հայրենիքում հետախուզում է հայտարարվել:
Ռուսական հատուկ ծառայություններն այժմ փորձում են պարզել, թե որքան մարդ է նախապատրաստել Նեմցովի սպանությունը: 
Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի գիշերը՝ Մոսկվայի կենտրոնում: