Բավ է պառակտվել
06-02-2015 12:35

ՀՀ քննիչները Պերմյակովի ախտորոշման վերաբերյալ տվյալներ չեն ստացել

Հայաստանի քննիչները չեն ստացել որևէ տվյալներ այն մասին, որ Գյումրիում վետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսաստանյան զինծառայող Վալերի Պերմյակովը տառապում էր հոգեկան խանգարումից: «Պերմյակովի առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան հարցումները ուղարկվել են ՌԴ պատկամ մարմիններին, սակայն մենք դեռևս պատասխան չենք ստացել», - հայտարարել է ՀՀ Քննչական կոմիտեի մամլո քարտուղար Սոնա Թրուզյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները լուրեր են տարածել այն մասին, որ Պերմյակովը տառապում է հոգեկան խանգարումից, որի պատճառով նրան սկզբւնքորեն չէր կարելի զորակոչել: