Բավ է պառակտվել
13-11-2015 14:00

Վթարված A321-ռում հայտնաբերվել է «ժամանակաչափ`երկու ժամ տևողությամբ»

Ռուսական A321 օդանավի կործանման գործով հետաքննություն վարող քննիչները հայտնել են, որ օդանավում ժամանակաչափ է դրված եղել` 2 ժամ տևողությամբ: 
Դեռևս հայտնի չէ` այս տեղեկատվությունը հաստատվել է ահաբեկիչների միջև ընթացող բանակցությունների վերլուծությունից, թե օդանավի բեկորների ուսումնասիրությունից:
Նախնական վարկածով` պայթուցիկ սարքը տեղադրված է եղել վառելիքի բաքի մոտ: Ռուսական ոիղեվորափոխադրող «Когалымавиа» ընկեության ինքնաթիռը, որ կատարում էր Շարմ էլ-Շեյխ-ից Սանկտ Պետերբուրգ չվերթը կործանվել էր հոկտեմբերի 31-ի առավոտյան Եգիպտոսում: A321 ինքնաթիռում կար 224 ուղևոր, այդ թվում անձնակազմի յոթ անդամներ: