Բավ է պառակտվել
22-12-2014 11:33

Լոռու մարզում քննիչը չարաշահել է պաշտոնական լիազորությունները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, գործով վկային հարցաքննելիս ուղղորդել է ցուցմունքում արձանագրել վերջինիս համար անհայտ հանգամանքներ: Ըստ ՀՔԾ կայքի՝ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Լոռու մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: