Բավ է պառակտվել
26-09-2016 09:56

Հայկական եկեղեցու հետքեր են հայտնաբերվել

Բուլղարում, Թաթարստանի հին վայրերից մեկում հայկական եկեղեցու գոյության վկայություն, ինչպես նաև հայերեն բազմաթիվ տապանագրեր են հայտնաբերվել։

Վոլգյան Բուլղարիայի պատմական պետության մայրաքաղաքում, իսկ ավելի ուշ Ոսկե Հորդայի խոշորագույն քաղաք Բուլղարում հայերի բնակավայրը գոյություն է ունեցել IX դարից:

Բնակավայրը հայ վաճառականները հիմնել են Վարյաժսկայա և Շյոլկովի առևտրային ճանապարհների հատման վայրում։

Գիտնականները հաստատում են, որ Վոլգյան Բուլղարիան հնում բնակեցված է եղել հայերով։ Մշակութաբան, Լիխաչովի անվան մշակութային և բնական ժառանգության գիտահետազոտական ռուսական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Պավել Շուլգինի խոսքով` հնագետներն ուսումնասիրում են այն նյութական վկայությունները, որոնք ապացուցում են, որ Բուլղարի տարածքում IX-X դարին պատկանող հին եկեղեցի է եղել։ Գիտնականները համոզված են, որ հին քաղաքի տարածքում գտնվող առաջին քրիստոնեական վանքը հայկական է եղել։