Բավ է պառակտվել
04-11-2016 10:09

Կուզնեցկում հայ–ռուսական բարեկամության պուրակ կստեղծվի

Նախագծի համաձայն` պուրակի մուտքի մոտ կտեղադրվի կամար` երկու միահյուսված դրոշների տեսքով:

Ռուսաստանի Կուզնեցկ քաղաքում կբացվի հայ-ռուսական բարեկամության պուրակ։ Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել տեղի հայությունը։ Պուրակի գտնվելու վայրի մասին որոշումն արդեն ստորագրվել է, այն կստեղծվի Կիրովի փողոցում։ «Հայաստանն աշխարհի առաջին երկիրն է, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Երկրում կարելի է տեսնել շատ մշակութային շինություններ, որոնք յուրահատուկ ազգային դիմագիծ ունեն, և մեզ մոտ ծագեց Կուզնեցկի բնակիչներին մեր մշակույթին ծանոթացնելու գաղափարը»,- ասել է նախագծի նախաձեռնող Արծրուն Արշակյանը։ Նախագծի համաձայն` պուրակի մուտքի մոտ կլինի կամար` երկու միահյուսված դրոշների տեսքով, փոքրիկ մատուռ կկառուցվի, կտեղադրվեն խաչքար, նստարաններ, շատրվան։